Նիկոլ Փաշինյանը՝ իր և պաշտոնյաների պարտադիր զինվորական ծառայության մասին

Ազգային ժողովի հատուկ նիստում այս պահին պատգամավորների հարցերին պատասխանում է վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: ՀՀԿ-ական Ջեմմա Բաղդասարյանի հարցին, թե արդյոք բոլոր պաշտոնյաները անկախ հանգամանքներից պետք է գնան և անցնեն պարտադիր զինվորական ծառայություն, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.

«Իմ որդու 18 տարին լրացել է և նա ամառային զորակոչի ընթացքում մեկնելու է զինվորական ծառայության: Չի կարելի որևէ իրավիճակ գնահատել անկախ հանգամանքներից, հակառակ դեպքում կունենանք անկապ գնահատականներ, քանի որ հաշվի չենք առնի պատճառահետևանքային կապերը:

Ես իմ ողջ գործունեության ընթացքում ծառայել եմ իմ հանարապետությանը: Եվ, ինչպես ասացի, 2016-ին մեր կուսակցությունը կամավորական ջոկատ ենք կազմել, որը մարտական ծառայություն է իրականցրել: Ես այդ ժամանակ եղել եմ ԱԺ պատգամավոր, և դա ինձ չի խանգարել ավտոմատ կրել, խրամատ փորել և կանգնել հայրենիքի պաշտպանության դիրքերում»:

Մանրամասները՝  տեսանյութում:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել