Դեղերի դեղատոմսով բացթողումը կկատարվի փուլ առ փուլ
Կառավարության որոշմամբ այսօր՝ մարտի 6-ին կայացած նիստի ամանակ սահմանվել է դեղերի դեղատոմսով բաց թողնման հստակ ժամանակացույց.
1. հակավարակային (hակաբակտերիային դեղեր, hակասնկային դեղեր, hակամիկոբակտերիային դեղեր, hակավիրուսային դեղեր, իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ, պատվաստանյութեր) դեղերը բաց են թողնվելու դեղատոմսով 2018 թվականի մարտի 1-ից,
2. ներարկման համար նախատեսված դեղերը` 2018 թվականի հուլիսի 1-ից,
3. բոլոր այն դեղերը, որոնք Հայաստանի Հանրապետությունում գրանցված են որպես դեղատոմսով բաց թողնվող դեղեր, դեղատոմսով բաց կթողնվեն 2018 թվականի հոկտեմբերի 1-ից:
Վարչապետը նիստի ընթացքում հորդորել է առողջապահության նախարարությանը լինել ուշադիր գործընթացի ժամանակ, քանի որ անգամ տեղեկություններ կան, թե դեղատոմսերը դեղատների դիմաց գրում և լրացուցիչ գումարի դիմաց տրամադրում են. «Շատ ուշադիր եղեք, որպեսզի բուտաֆորիա չդառնա»:
Ալիսա Չիլինգարյան
Ալեքսանդր Սարգսյան