Ալկոհոլի և ծխախոտի վճարների հաշվարկման կարգը փոխվել է. ահազանգ

Bizprotect.am կայքի միջոցով ստացել ենք անանուն ահազանգ այն մասին, թե օրենսդրության փոփոխությունների արդյունքում ամրագրվել է դրույթ, որի համաձայն ալկոհոլի և ծխախոտի վճարների հաշվարկման կարգը փոխվել է, և հաշվի է առնվում ընֆհանուր շենքի տարածքը:

«Այն դշվարացնում է բիզնեսի աշխատանքը, որովհետև փաստացի կարող է տարածքի 1/10-րդ մասը օգտագործվել ծխախոտի վաճառքի նպատակով: Անհրաժեշտ է հաշվարկելիս հաշվի առնել տարածքի փաստացի ծխախոտի վաճառքի նպատակով օգտագործվող մասը: Սակայն, եթե հնարավորություն տրվի համայնքապետարանի աշխատակիցներին, որպեսզի գան դա ստուգեն, դա կարող է բերել կոռուպցիոն ռիսկերի, քանի որ համայնքապետարանի աշխատակիցները կարող են առաջարկել  որոշ գումարների դիմաց ընդհանուր շենքի տարածքի մի փոքր մասը նշել միայն: Խնդրում եմ արձագանքել այս խնդրին»,-նշված է հաղորդագության մեջ:

Նշենք, որ հուլիսի 7-ին ընդունվել է «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքը, որով նախատեսված է անանուն ահազանգման հարթակի ստեղծումը 2018թ.-ին: Սակայն,  «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակներում արդեն իսկ ստեղծվել է Bizprotect.am կայքը, որը ազդարարման հարթակ է` ուղղված բիզնես ոլորտի գործունեությանը խոչընդոտող ցանկացած հարցերի, ռիսկերի և խնդիրներին, ներառյալ` կոռուպցիոն: Սույն կայքը նաև անանուն ահազանգներ ներկայացնելու հնարավորություն է ընձեռում: Այդ ահազանգերի իսկությունը ստուգելու և դրանց լուծումներ տալու համար ձեռնարկվում են համապատասխան քայլեր:

Ծրագրի իրավաբան Մարիամ Զադոյանը նշեց, որ այս ահազանգի կապակցությամբ գրություն է ուղարկվել Երևանի քաղաքապետարան։ Ի պատասխան քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետ Ա. Եդոյանը նշել է, որ «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն համայնքի վարչական տարածում ոգելից և ալկոհոային խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի  թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է ելնելով հիմնական և ոչ հիմնական շինությունների ընդհանուր մակերեսից:

«Նախորդ տարիներին ընդունած որոշումներով Երևան քաղաքի ավագանին սահմանում էրտեղական տորքերի դրույքաչափեր՝ անկախ շենքի կամ շինության զբաղեցրած մակերեսից, կիրառելով միայն գոտիավորման սկզբւունքը՝ հիմք ընդունելով որոշման ընդունման պահին գործող խմբագրությամբ «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի դրույթները, որի արդյունքում, օրինակ՝ նույն գոտում գտնվող փոքր առևտրի օբյեկտների և խոշոր սուպերմարկետների սեփականատերերը համապատասխան թույլտվության տրամադրման դիմաց վճարում էին նույն չափի տեղական տուրքի դրույքաչափ»,-նշած է քաղաքապետարանի պատասխանի մեջ:

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական պատասխանում նշվում է նաև, որ նշված օրենքում 2016 թվականի ընթացքում կատարված փոփոխությունների արդյունքում ոգելից և ալկոհոային խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի  թույլտվությունների տրամադրումն ուղղակիորեն կապվել է շինության զբաղեցրած ընդհանուր մակերեսից՝ նպատակ ունենալով առավել նպաստավոր պայմաններ ստեղծել փոքր և միջին ձեռնարկությունների համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել