Եթե կայանած ավտոմեքենան խոչընդոտում է երթևեկությանը

Քաղաքի կենտրոնական փողոցների ծանրաբեռնվածության պայմաններում հաճախ են դեպքերը, երբ կայանած մեքենաները խոչընդոտում են տրանսպորտային միջոցների երթևեկությանը և խոչընդոտ ստեղծող տրանսպորտային միջոցի վարորդը տեղում չէ:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ երթևեկության մասնակիցների համար խոչընդոտ ստեղծող կամ կայանումն արգելված տեղերում կանգնած տրանսպորտային միջոցները տեղափոխվում են հատուկ տարածք, եթե վարորդը տեղում չէ կամ հրաժարվում է վերացնել խոչընդոտը կամ կայանման կաննոնների խախտումը:

Վերոգրյալ իրավանորմի հիման վրա նման դեպքերում անձը կարող է իր երթևեկության համար ստեղծված խոչընդոտները վերացնելու համար դիմել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն, և ծառայությունը պարտավոր է խոչընդոտ ստեղծող տրանսպորտային միջոցը տեղափոխել հատուկ տարածք:

ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջի «ԹԵԺ ԳԻԾ» բաժնում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հեռախոսահամարը նշված է 1-77: ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանը դիմելու համար կարելի է կապ հաստատել նշված հեռախոսահամարով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել