Դիզվառելիքի թանկացման ազդեցությունը գյուղմթերքի գնի բարձրացման վրա

Դիզվառելիքի թանկացումը էական ազդեցություն չի ունենա գյուղմթերքների գների վրա: Այս մասին, այսօր՝ հունվարի 11-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:

Փոխնախարարի խոսքով, ըստ նախնական հաշվարկների, վառելիքի թանկացումը բերելու է կարտոֆիլի գնի մոտ 2 դրամով թանկացման. «Մենք կատարելու ենք վերլուծություններ, գների մոնիտորինգ գյուղմթերքի շուկաներում: Եթե խնդիրը լինի ռիսկային, ապա պետք է սուբսիդավորել, դրա վերաբերյալ կա հանձնարարական: Եթե կլինի խնդիր, պատրաստ ենք սուբսիդավորելու վառելիքի գինը»:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել