Այսօր՝ հունվարի 11-ին կառավարության նիստի ավարտին ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը պարզաբանեց Հայաստանում պանրի գնի բարձրացման հարցը։
Պանիրը դեկտեմբեր ամսին թանկացել է 10 տոկոսի սահմաններում․ այս մասին հայտնեց փոխնախարարը․ «Առանձնահատկությունն այն է, որ պանրի համար մթերվող կաթը մթերվում է ամռան սեզոնին։ Այդ ժամանակ կաթը եղել է բավականին էժան այսօրվա համեմատ։ Այն ժամանակ կաթը մթերվել է 130 դրամով, այժմ՝ 200-210 դրամի սահմաններում»:
Նա նաև նշեց, որ առաջիկայում հանդիպում է նախատեսվում կաթի վերամշակողների հետ, ինչի ժամանակ պետք է քննարկվի նաև պանրի գնի 10 տոկոս թանկացման հարցը։
Մանրամասները՝ տեսնայութում։