1 մլն դրամ տուգանք` առանց թույլտվության հրավառություն իրականացնելու համար

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կառավարության հավանությանն է ներկայացրել նոր օրենքի նախագիծ, որով առաջարկվում է  մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարել հրավառություն կազմակերպելու կարգի վերաբերյալ:

Առաջարկվում է առանց թույլտվության հրավառություն իրականացնողին տուգանել 1 միլիոն դրամի չափով: Նույն արարքը մեկ տարվա մեջ երկրորդ անգամ կատարելու դեպքում 2 միլիոն դրամով տուգանել: Նույնը տրամաբանությամբ առաջարկվում է նաև տուգանել աևտրային կամ ծառայություններ մատուցող այն կազմակերպություններին, որոնք կխախտեն օրենքով սահմանված հրավառություն իրականացնելու կարգը: Նշված կազմակերպություններն առաջին անգամ խախտման համար կտուգանվեն 1 միլիոն դրամի չափով, իսկ նույն արարքը մեկ տարում երկրորդ անգամ կատարելու դեպքում՝ 2 միլիոն դրամի չափով: Այս տուգանքները կսահմանվեն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում:

«Տեղական տուրքի և վճարների մասին» օրենքում էլ  նոր հոդված կավելացվի, որի համաձայն՝ համայնքի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության իրականացնելու թույլտվության համար 50 000-300 000 դրամ վճար կսահմանվի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել