Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ են նախատեսվում՝ զինհաշմանդամություն ունեցող նախկին զինվորականների համար

Կառավարության 2018 թ-ի առաջին նիստի ժամանակ՝ հունվարի 11-ին գործադիրը կքննարկի «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկության նախագիծը։

Նախագծի համաձայն առաջարկվում է աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարել հաշմանդամության զին­­վորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին և զոհված (մա­հա­ցած) զինծառայողների ընտանիքների անդամներին հաստիքների կրճատման դեպքում աշ­­խատանքում մնալու նախապատվություն տալու կարգավորման մեջ։

Ակնկալվում է, որ նախագծի ընդունման արդյունքում գործատուն աշխատանքը շարունակելու  նախապատվությունը, ՀՀ Աշխատանքային օրենսգրքով սահմանված դրույթին համապատասխան` կտրամադրի ՀՀ պաշտպանության ժամանակ կամ ծառայողական  պարտականությունները կատարելիս զոհված կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող  զինծառայողի  ընտանիքի  անդամներին, որոնց համար կապահովվի աշխատանքից չզրկվելու`  օրենքով երաշխավորված հնարավորությունը:

Համանման առա­ջարկություն ներկայացվել է նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նա­խարարության կողմից:

Առաջարկը քննարկվել է սոցիալական գործընկերների, Աշխա­տան­­քի միջազգային կազմակերպության փորձագետների հետ և համաձայնեցված լուծում­նե­րով ներառվել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նա­խա­­րա­րության կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենս­գրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում:

Այն առաջիկայում ՀՀ կառավարության հա­վանությանն արժանանալուց հետո կներկայացվի ՀՀ Ազ­գա­յին ժողովի քննարկմանը:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել