Տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակելու պայմանները և ժամկետը

Տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 տարվա աշխատանքային ստաժ: Սա ամրագրված է Պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով:

63 տարին լրացած անձին տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է նաև 25 տարվա աշխատանքային ստաժից պակաս ստաժի առկայության դեպքում, եթե նա ունի առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ:

Սույն մասով սահմանված տարիքային կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժը սահմանվում է ըստ հետևյալ սանդղակի.

Կենսաթոշակի անցնելու տարեթիվը

2012 թ.

2013 թ.

2014 թ.

2015 թ.

2016 թ. և հետո

Աշխատանքային ստաժը

6 տարի

7 տարի

8 տարի

9 տարի

10 տարի

Տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքից մեկ տարի շուտ տարիքային կենսաթոշակ նշանակվում է, եթե անձն ունի առնվազն 35 տարվա աշխատանքային ստաժ և չի աշխատում:

Տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեցող անձը կենսաթոշակ նշանակելու համար կարող է դիմել ցանկացած ժամանակ` իր հայեցողությամբ:

Նշենք, որ տարիքային աշխատանքային կենսաթոշակը նշանակվում է ցմահ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել