Հունվարի 1-ից Վրաստանում արգելվել է աջակողմյա ղեկով մեքենաներում ղեկի տեղափոխությունը

Հունվարի 1-ից Վրաստանում արգելվել է աջ ղեկով մեքենաներում ղեկի տեղափոխությունը։ Այս մասին հայտնում է «Նովոստի Վրաստանը»:

Այն մեքենաները, որոնց ղեկն արդեն տեղափոխված է, տեխնիկական զննում են անցնելու մյուս մեքենաների հետ հավասար պայմաններով, հայտնում է ։

Միաժամանակ աջ ղեկով մեքենաների հանդեպ որևէ այլ լրացուցիչ պահանջ չի ներկայացվում, լուսարձակների լուսավորության կարգավորումից բացի։ Արդեն հայտնել են, որ ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննումը Վրաստանում պարտադիր է դառնալու 2018-ի հունվարի 1-ից։

Աջակողմյա ղեկով մեքենաների հայաստանցի սեփականատերերը այլևս չեն կարողանա Վրաստանում մեքենաների ղեկը աջից ձախ տեղափոխել այնպես ինչպես նախկինում էին անում անհրաժեշտության դեպքում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել