Parliamentmonitoring․am կայքն ամփոփել է 6-րդ գումարման խորհրդարանի 9 ամիսների՝ մայիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածի գործունեության արդյունքները։
Ազգային ժողովում ամենաշատ «դեմ» քվեարկեարկած 5 պատգամավորներն էլ «Ելք» խմբակցության անդամներ են: Առաջին հորիզոնականում Լենա Նազարյանն է: Նա դեմ է քվեարկել 56 անգամ: Հաջորդը նույն խմբակցության անդամ Մանե Թանդիլյանն է: Նա «դեմ» է քվեարկել 54 անգամ:
Երրորդ հորիզոնականում է Արամ Սարգսյանը: Նա «դեմ» է քվեարկել 21 անգամ: Գևորգ Գորգիսյանը «դեմ» է քվեարկել 50 անգամ, իսկ Արտակ Զեյնալյանը «դեմ» է քվեարկել 49 անգամ: