Ինը մարդ է զոհվել Իրանում անվտանգության ուժերի հետ ցուցարարների բախումների հետևանքով, զոհերի ընդհանուր քանակը հասել է 20-ի: Այս մասին հայտնում է AP լրատվական գործակալությունը:
6 մարդ է զոհվել Կահդարիջան քաղաքում ոստիկանական բաժանմունքի վրա հարձակման ժամանակ, որտեղ ցուցարարները փորձել էին զենք գողանալ։
Հոմեյնիշեհր քաղաքում զոհվել է 11-ամյա աղջիկ ու 20-ամյա տղամարդ, իսկ Նեջեֆաբադ քաղաքում՝ Իսլամական հեղափոխության պահակների կորպուսի անդամներից մեկը: