Ձեռքի վնասվածք` հրավառություն կատարելու հետևանքով

Հունվարի 1-ին, ժամը 00.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ձեռքի առաջին միջմատային ծալքի պատռված վերք, թենարի շրջանի հեմատոմա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1982 թ. ծնված Արթուր Ա.-ն: Հայտնում են ոստիկանությունից:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Արթուր Ա.-ն վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 00.05-ին, իրենց տան բակում հրավառություն կատարելու հետևանքով:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել