Ավտոմեքենան է շրջվել. կան զոհեր

Հունվարի 1-ին, ժամը 18:45-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վարդանիձոր գյուղի մոտակայքում  տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Քաջարան հատվածի 16-րդ կմ-ին «Volkswagen Golf» մակնիշի 34 ND 217 պետհամարանիշով (վարորդ՝ 1991 թ. ծնված Ս. Բ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշներին և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևոր՝ 1999 թ. ծնված Լ. Մ.-ը տեղում մահացել են:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, դուրս բերել վարորդի և ուղևորի դիերը, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել