Հրավառություն կատարելու հետևանքով 2 երեխա է տեղափոխվել հիվանդանոց

Հունվարի 1-ին, ժամը 01:00-ի սահմաններում Մարտունու բժշկական կենտրոնից ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ձեռքի առաջին մատի ափային, դիմային հոդի շրջանի պատռված վերք» և «աջ ձեռքի առաջին մատի ափային հոդի շրջանի պատռված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 երեխա՝ 2010 և 2012 թվականի ծնված: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնել է ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

Պարզվել է, որ երեխաները վնասվածքները ստացել են իրենց տանը հրավառություն կատարելու հետևանքով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել