ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վտանգի «կարմիր մակարդակ» է հայտարարել

Միացյալ ազգերի կազմակերպության  գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը իր ամանորյա ուղերձում հայտարարել է վտանգի «կարմիր» մակարդակ և նշել է այն սպառնալիքները, որոնք ծառացել են մարդկության առջև: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նա նշել է, որ  միջուկային զենքի հարցում համաշխարհային մտահոգությունը   ներկայումս ամենաբարձր մակարդակի է հասել սառը պատերազմից ի վեր:

«Կլիման ավելի արագ է փոխվում, քան մենք հասցնում ենք գործել, աճում  է անհամաչափությունը: Մենք տեսնում ենք մարդու իրավունքների թափ առնող խախտումներ, ազգայնամոլության եւ քսենոֆոբիայի աճ»,-նշել է  Գուտերիշը:

Նրա կարծիքով՝ աշխարհը մեկ քայլ ետ է կատարել, բայց այն կարելի է դեռևս ապահով  դարձնել, եթե համաշխարհային առաջնորդները համախմբվեն:

Դեկտեմբերի կեսերին The National Interest ամսագիրը հրապարակել էր երկրների և տարածաշրջանների ցանկը, որոնք 2018 թվականին կարող են հրահրել երրորդ համաշխարհային պատերազմ: Այն կազմվել էր ԱՄՆ-ի պաշտպանական և ազգային անվտանգության հարցերով մասնագետ Ռոբերտ Ֆարլի կողմից:

Նրա կարծիքով՝ աշխարհի ամենավտանգավոր տարածաշրջանը այժմ Կորեական թերակղզին է: Ցուցակում ընդգրկված են նաեւ Թայվանը, Ուկրաինան, Թուրքիան և Պարսից ծոցը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել