Եվրամիությունն առաջին անգամ կնախագահի Բուլղարին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Բուլղարիան ԵՄ-ի ամենաաղքատ երկիրն է:
Մինչև 2018 թվականի հուլիսը, երբ նրան կփոխարինի Ավստրիան, Բուլղարիան պատասխանատու կլինի ԵՄ խորհրդի նիստերի օրակարգի համար փորձագիտական և քաղաքական մակարդակներում և կնախագահի Եվրամիության բոլոր նախարարական հանդիպումները, բացի արտաքին գործերի նախարարների նիստերը, քանի որ արտաքին գործերի խորհրդի աշխատանքը գլխավորում է ԵՄ դիվանագիտության ղեկավարը: