Դատարանը Արմեն Ա.-ին դատապարտել է 3 տարի ազատազրկման՝ անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար

Էրեբունի և Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանը, նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի գլխավորությամբ Արմեն Ա.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քր. օր-ի 142 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (անառակաբարո գործողություններ անչափահաս անձի նկատմամբ, ալկոհոլի ազդեցության տակ) և դատապարտել ազատազրկման` 3 (երեք) տարի ժամկետով` առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու և որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու։

Լոռու մարզի բնակիչ Արմեն Ա,-ն, հանդիսանալով խուլ և համր, պարբերաբար մասնակցել է Երևան քաղաքում գտնվող փակ բաժնետիրական ընկերություններից մեկում կազմակերպված միջոցառումներին, որոնցից մեկի ժամանակ՝ 2014 թվականի ընթացում ծանոթացել է Երևան քաղաքի բնակիչ Արա Բ.-ի հետ և առնչության ընթացքում նրանից տեղեկացել է, որ սոցիալական կարիքները հոգալու համար վերջինս վարձակալական հիմունքներով այլ անձանց է տրամադրել իր բնակարանի սենյակներից մեկը։

Արա Բ.-ի կողմից վարձակալական հիմունքներով տրվող սենյակի պայմաները նախընտրելի համարելով՝ Արմեն Ա.-ն վերջինիս հետ եկել է համաձայնության և հաջորդիվ՝ վարձակալական հիմունքներով բնակվել այնտեղ՝ Բ.-ի ընտանիքի հետ կիսելով ընդհանուր նշանակության մյուս սենյակները, մասնավորապես՝ խոհանոցը և սանհանգույցը։

Երևան քաղաքի շենքերից մեկի բնակարանում Արա Բ.-ն բնակվել է կնոջ՝ Կարինե Ք.-ի և մանկահասակ երեխաներ՝ 2007 թվականին ծնված Անդրանիկ Բ.-ի և 2011 թվականին ծնված Էմմա Բ.-ի հետ միասին։

Հետագայում Ա.Բ.-ի կողմից վարձակալական հիմունքներով տրվող սենյակում հանգրվանել են նաև Արմեն  Ա.-ի ավագ եղբայր Հակոբ Ա.-ն, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչներ Արտակ Գ.-ի, կնոջ՝ Օլգա Գ.-ի հետ միասին։

Ինչպես Արա Բ.-ն, վերջինիս կին՝ Կարինե Ք.-ն, այնպես էլ նրանց բնակարանում վարձակալական հիմունքներով բնակվող մյուս անձինք ունեցել են լսողության խանգարում, որի պատճառով հաղորդակցվել են ժեստերի լեզվով, իսկ Էմմա և Անդրանիկ Բ.-երը լսողության խանգարումներ չեն ունեցել և ազատ հաղորդակցվել են ինչպես ժեստերի լեզվով, այնպես էլ բանավոր խոսքի միջոցով։

Էմման և Անդրանիկը  թեև իրենց բնակարանում հանգրվանած անձանց հետ տևական ժամանակ ծանոթ լինելու հանգամանքին, նրանց՝ այդ թվում Արմեն  Ա.-ի հետ առնչվել են ծնողների հսկողությամբ և թույլտվությամբ՝ պահպանելով օտարների հետ առնչությանը բնորոշ ֆիզիկական և հոգեբանական տարածությունը։

Արմեն Ա.-ն Բ.-երի ընտանիքի անդամների հետ ունեցել է բարեհաճ փոխհարաբերություններ, սակայն դեպքին նախորդող մեկ, երկու ամիսների ընթացում ցուցաբերել է տարօրինակ վարքագիծ, որը դրսևորվել է նաև ալկոհոլային խմիչքի պարբերաբար օգտագործմամբ։
2016թ. հունիսի 20-ին, ժամը 1900-ի սահմաններում Արմեն Ա.-ն աշխատանքից վերադարձել է վերջին ամիսներին բնորոշ անսթափ վիճակում, որի պատճառով Հակոբ Ա.-ն պահանջել է նրանից, որպեսզի վերջինս քնի՝ սթափվելու համար։ Արմեն Ա.-ն ենթարկվելով եղբորը գնացել և քնել է բնակարանի պատշգամբում դրված աթոռի վրա, իսկ եղբայրը նստել է նրա մոտ՝ զբաղվելով համակարգչով։

Ժամը 21:00-ի սահմաններում սովորականի նման աշխատանքից վերադարձել է նաև Արա Բ.-ն։ Տուն վերադառնալուց հետո, լսել է կնոջ՝ Կարինե Ք.-ի գանգատն այն մասին, որ Արմեն Ա.-ն կրկին տուն է վերադարձել հարբած վիճակում և պահանջել է ամուսնուց վերջինիս դուրս հանել տանից։ Արա Բ.-ն հանգստացրել է կնոջը, որից հետո հյուրասենյակում զրույցի է բռնվել Արմեն Գ.-ի հետ, իսկ Կարինե Ք.-ի և Օլգա Գ.-ն խոհանոցում ընթրիք են պատրաստել։

Ժամը 22:00-ի սահմաններում Արմեն Ա.-ն արթնանալով եղբորից գումար է խնդրել Աբովյան քաղաք գնալու համար, և վերցնելով գումարը՝ դուրս է եկել սենյակից, սակայն բնակարանից դուրս գալու փոխարեն գնացել է խոհանոց և փորձել է զրույցի բռնվել Կարինե Ք.-ի հետ, որի ընթացում ցուցաբերել է տարօրինակ և ոչ ադեկվատ վարքագիծ։ Նշված հանգամանքը զայրացրել է Կարինե Ք.-ի, ինչի պատճառով վերջինս պահանջել է Արմեն Ա.-ից, որպեսզի նա գնա քնելու, սակայն Արմեն Ա.-ն  հայտնելով, թե Աբովյան քաղաք է գնալու, դուրս է եկել խոհանոցից։

Այդ ընթացքում Արմեն Ա.-ն հաղորդակցվել է նաև Արա Բ.-ի հետ, վերջինիս նույնպես հայտնելով, որ պատրաստվում է գնալ Աբովյան քաղաք։ Արա Բ.-ն տեսնելով Արտակ Ա.-ի անսթափ և անսովոր տեսքը, հորդորել է նրան հետաձգել իր ուղևորությունը, սակայն վերջինս պնդել է իր մտադրությունը։

Դրանից հետո, Արա Բ.-ն որոշ ժամանակ հաղորդակցվել է նաև դստեր՝ Էմմա Բ.-ի հետ, տեսել է վերջինիս առողջ և բարձր տրամադրությամբ։

Ժամը 22:30-ի սահմաններում, երբ ընթրիքն արդեն պատրաստ է եղել, Կարինե Ք.-ի խնդրել է դստերը գնալ և հորն ասել՝ որպեսզի «միասին լվացվեն» և գնան ընթրելու։

Խոհանոցից դուրս գալուց հետո, Էմմա Բ.-ն քիթը մաքրելու նպատակով մտել է զուգարան։ Նշված հանգամանքը տեսնելով՝ Արմեն Ա.-ն  հետևել է նրան, և մտնելով զուգարան, դուռը փակել է իր հետևից՝ այդ կերպ ապահովվելով իր հանցավոր մտադրությունն անարգել իրականացնելու և հետագայում չբացահայտվելու համար բավարար պայմաններ, որից հետո տասնութ տարին լրացած Արմեն Ա.-ն լինելով մեղսունակ սուբյեկտ այսինքն՝ ունակ լինելով հաշիվ տալու իրեն իր գործողությունների համար և հնարավորություն ունենալով ղեկավարելու դրանք, դեմ գնալով համամարդկային արժեքներին և տարիների ընթացում համակեցության կանոնների հիման վրա ձևավորված իրավական և բարոյական նորմերին, սեռական կրքերին խեղաթյուրված եղանակով հագուրդ տալու հանցավոր դիտավորությամբ և օգտվելով տուժողի կողմից սեքսուալ բնույթի գործողությունների իմաստը չգիտակցելու և դրանց դիմակայելու անօգնական վիճակից, տասներկու տարին չլրացած Էմմա Բ.-ին բարձրացնելով զուգարանակոնքի վրա, գոտկատեղից ներքև մերկացրել է նրան և առնանդամը հպելով վերջինիս սեռական օրգաններին առանց ներթափանցման շարժումներ է կատարել։ Նշված հանգամանքից վախեցած Էմմա Բ.-ն գոռացել և օգնության է կանչել եղբորը՝ Անդրանիկ Բ.-ին, որը համակարգչային խաղերով տարված լինելու պատճառով չի կարողացել լսել և արձագանքել քրոջը։

Դրանից մոտ մեկ րոպե անց, ԱՐա Բ.-ն անհանգստացած մտել է խոհանոց և հայտնել կնոջը, որ չի կարողանում գտնել Էմմային, հետո դստերը փնտրելու համար գնացել է զուգարան, սակայն զուգարանի դուռը եղել է փակված։ Վերջինս սկսել է թակել զուգարանի դուռը՝ զուգահեռաբար վառել-մարելով լույսը, որպեսզի ներսում գտնվողը արձագանքի դրան, իսկ Կարինե Ք.-ն որդու ուղեկցությամբ վազել է զուգարանի հետնամաս և օդանցքից նայել է զուգարանի մեջ, որի ընթացքում տեսել է, թե ինչպես Արմեն Ա.-ն գրկելով դստերը զուգարանակոնքի վրայից մոտեցրել է լվացարանին և ջրով լցված ձեռքով հարվածին բնորոշ շարժումներ է կատարել նրա դեմքի շրջանին։

Նշված հանգամանքը տեսնելով, Կարինե Ք.-ն արագ մոտեցել է զուգարանի դռանը և ամուսնու հետ շարունակել են թակել այն։

Այդ ընթացքում, Արմեն Ա.-ն  Էմմա Բ.-ի  նկատմամբ կատարած հանցավոր արարքը թաքցնելու նպատակով, փորձել է ձևացնել տուժողի քթից արյունահոսությունը կասեցնելու և առաջնային բուժօգնություն ցուցաբերելու պատրանք՝ այդ նպատակով փորձելով նախ ջրով լի ձեռքերով Էմմա Բ.-ի դեմքին հարվածներ հասցնելով արյունահոսություն առաջացնել, սակայն չկարողանալով «մարգանցովկա» տեսակի դեղամիջոց է լցրել լվացարանի մեջ՝ արնանման հետքերի պատկեր ստեղծելով։

Իր կողմից կատարված հանցավոր արարքը թաքցնելուն ուղղված կանխարգելիչ միջոցառումներն իրականացնելուց հետո, Արմեն Ա.-ն բացել է զուգարանի դուռը և վախեցած ու շփոթված Էմմա Բ.-ի հետ դուրս է եկել այնտեղից:

Դատաքննությամբ առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Արմեն Ա.-ն իրեն մեղավոր չճանաչեց և ցուցմունք տվեց այն մասին, որ դեպքի օրը աշխատանքից տուն է վերադարձել օղի խմած վիճակում։ Տանը եղբայրը, տեսնելով, որ խմած է, պահանջել է, որ գնա պառկի քնի, որին ինքը ենթարկվել է։ Քնից արթնանալուց հետո, հասկացել է, որ խմածությունն անցել է, ուստի գործով ցանկացել է գնալ Աբովյան քաղաք։ Այդ նպատակով եղբորից գումար է խնդրել և նա իրեն տվել է 2.000 ՀՀ դրամ, որից հետո, երբ դուրս գալիս է եղել տանից, Էմման զուգարանին մոտենալու պահին ընկել է։ Ինքն օգնել և բարձրացրել է նրան։ Էմմային ինքը միշտ իր եղբոր երեխայի պես է վերաբերվել, հետևաբար չէր կարող նրա հետ որևէ վատ բան անել։ Այդ ժամանակ երեխան իրեն ասել է, որ մաման իր վրա ջղայնացել է։ Ինքը տեսնելով, որ երեխայի քթից ինչ-որ բան է եկել, ցանկացել է լվացվացնել նրան։ Այդ նպատակով իրենք մտել են զուգարան ու ինքը դուռը փակել է։ Քանի որ երեխան իրեն ասել է, որ մամայից վախենում է, որ իրեն կծեծի, այդ պատճառով է ինքը զուգարանի դուռը փակել։ Զուգարանում երեխային ասել է. «մի վախեցի մաման չի ծեծի»։ Երեխային լվացացնելու ժամանակ նկատել է, որ զուգարանի վերևի պատուհանից մարդ է նայում, իսկ լույսը վառվում անջատվում է, որից հետո ինքը դուռը բացել է։

Զուգարանից դուրս գալուն պես, Արան հարձակվել է իր վրա ու խփել իրեն, որից հետո երեխայի մայրն է խփել իրեն` ասելով, թե ինչ գործ ունի իր երեխայի հետ։ Ինքը նրանց պատասխանել է, որ խնդիր չկա, կարող են երեխային բժշկի տանել և տեսնել, որ ինքը ոչ մի անշնորք բան չի արել։ Դրանից հետո նրանք ոստիկանություն են զանգհարել։

Ինքը երեխայի նկատմամբ սեռական բնույթի գործողություն չի կատարել և չի հասկանում, թե երեխան ինչու է նման բան ասում։ Ինքը միայն գրկել է երեխային և լվացացրել, ուրիշ ոչ մի բան չի արել։ Ինքը չէր կարող նման արարք կատարել այդ ընտանիքի նկատմամբ։ Հայտնեց, որ ինքը խմած է եղել ու չի հիշում, որ նման բան է արել, իսկ եթե արել է ներողություն է խնդրում։

Էմմա Բ.-ն չի հաստատել Արմեն Ա.-ի ցուցմունքը:

Հոգեբուժական մաս – Արմեն Ա.-ն հոգեկան հիվանդությամբ, և/կամ հոգեկան գործունեության խանգարմամբ չի տառապում և երբևէ չի տառապել, այդ թվում իրեն մեղսագրվող արարքի կատարման ժամանակահատվածում, այլ հանդիսանում է հոգեպես առողջ, պրիմիտիվ անձ, իրեն մեղսագրվող արարքի կատարման ժամանակահատվածում ունակ է եղել և ներկայումս նույնպես ունակ է հաշիվ տալու իրեն իր գործողությունների համար և ղեկավարելու դրանք։ Ուստի, Արմեն Ա.-ին հարկ է ճանաչել մեղսունակ։

Սեքսոլոգիական մաս – Արմեն Ա.-իի մոտ սեռական օրգանների զարգացվածությունը համապատասխանում է իր տարիքային նորմային։ Հետազոտության պահին Արմեն Ա.-ի մոտ սեռական օրգանների արտահայտված ախտահարումներ չեն հայտնաբերվել։ Նրա մոտ սեռական շեղումների մասին վկայող տվյալներ առկա չեն։

Հոգեբանական մաս – Հաշվի առնելով, որ հետազոտվող իրավիճակում Արմեն Ա.-ն գործածած է եղել ալկոհոլ (ալկոհոլի ազդեցությունն ըստ չափաբաժնի կարող է ազդել անձի հոգեկան գործընթացների և վարքի վրա նվազեցնելով վարքի կամային կառավարման ունակությունը, ինչպես նաև հանգեցնել հոգեվիճակի, տրամադրության արագ փոփոխությունների), սակայն Արմեն Ա.-ի սթափության վիճակի զննությունը կատարվել է դեպքի հաջորդ օրը, ուստի գործածած ալկոհոլի հստակ չափաբաժնի վերաբերյալ տեղեկությունների բացակայության պայմաններում նրա հուզական վիճակը, վարքի և հոգեկան գործունեության վրա դրա ազդեցության չափը հնարավոր չէ ախտորոշել գիտականորեն հիմնավորված մեթոդիկայի բացակայության պատճառով։ Արմեն Ա.-ին բնորոշ են այնպիսի անհատական հոգեբանական առանձնահատկություններ, ինչպիսիք են խոցելիությունը, զգայունության բարձր մակարդակը, հուզական անկայունությունը, տագնապայնությունը, դյուրագրգռությունը, ագրեսիվությունը, ռացիոնալությունը, վարքի ճկունությունը։

Այսպիսով, Արմեն Ա.-ի կատարած հանցանքն ապացուցված և նրա մեղավորությունը հաստատված է գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ։

Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առնում արարքի հանրության համար վտանգավորությունը, աստիճանը և բնույթը, ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները։

Դատարանն ամբաստանյալ Արմեն Ա.-ին պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող, ինչպես նաև անձը բնութագրող հանգամանք է համարում այն, որ վերջինս երիտասարդ է, բնութագրվում է դրականորեն, ինչպես ինքը, այնպես էլ նրա ընտանիքի անդամները հաշմանդամ են, հանդիսանում է ընտանիքի միակ կերակրող ձեռքը։

Դատարանն ամբաստանյալ Արմեն Ա.-ի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չարձանագրեց։

Պատիժը պետք է կրի ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել