Իրավաբան.net-ի տոնական հարցերին պատասխանում է Սահմանադրական դատարանի մամուլի պատասխանտու, գրող-հրապարակախոս Հովհաննես Պապիկյանը։
-Ինչո՞վ առանձնացավ 2017 թվականը, ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք այս տարի: Կայի՞ն բացթողումներ:
–Տարին, գրական–ստեղծագործական աշխատանքի առումով, չափազանց արդյունավետ էր. ես հասցրի հրատարակել երեք գիրք. «Կիսատ անուրջներ» (19 մամուլ), «Մահարու վերադարձը» (5 մամուլ), «Նեղ դուռ» (13 մամուլ):
-Այս տարի, ըստ Ձեզ, ո՞վ էր իր պրոֆեսիոնալիզմով աչքի ընկած մասնագետը:
–Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը. Ներսես Շնորհալու 24 աղոթքներից 7-ի հրաշալի երգաշարը ստեղծեց՝ «Հավատով խոստովանիմ» աղոթքաշարի երաժշտական խոշորակտավ մի գործ մեներգչի, երգչախմբի եւ սիմֆոնիկ նվագախմբի համար: Երանություն կունենանք 2018-ին ունկնդրելու 7 աղոթքների այս շարքը, որ ես համարում եմ 2017-ի մշակութային ամենակարևոր ձեռնարկումը:
-Հանդիեպե՞լ եք զավեշտալի դեպքերի (դատական գործերի, դատական կամ իրավական ակտեր) :
–Սահմանադրական դատարան երբեմն գործեր են բերում, որոնցում վատ թարգմանություն է կատարվում: Օրինակ, «окружаюшчая среда» բառերը թարգմանված էին՝ «շրջապատի չորեքշաբթի»: Նիստերի դահլիճում ծիծաղը սահման չուներ:
-Այս տարվա ընթացքում ի՞նչը Ձեզ ամենից շատ զարմացրեց ձեր գործունեության ոլորտում (նոր օրենքի ընդունում, դատավճիռ, և այլն):
–ՍԴ–ում վճիռներ չեն կայացվում, այլ՝ որոշումներ, և վերջին որոշումներից մեկը, որ վերաբերում էր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության արդյունքներին (Վանաձորի քաղաքապետի ընտրություններին վիճարկվող գործը), ճանաչվեց հակասահմանադրական:
-Ի՞նչ կլիներ, եթե Ձմեռ պապը լիներ իրավաբան, ի՞նչ պաշտոն կտայիք նրան:
–Բնության նախարարի պաշտոն, որ կարողանար կանխել մեր աննշան մնացած անտառի փեշերը հավաքելու գործընթացը․ ափսոս է անտառը, որ կորչում է սխալ տնտեսվարողների անփույթ վարմունքի արդյունքում:
– Ինչպե՞ս, ու՞մ հետ եք նշում Ամանորի և Սուրբ ծննդյան տոները:
–Հարազատների հետ:
-Ամանորի կապակցությամբ խոհանոցում պատրաստողի դերում հայտնվու՞մ եք:
–Կինս հրաշալի խոհարարուհի է, թոռնուհիս էլ օգնում է նրան․ ինձ ազատել են այդ հոգսից:
– Ի՞նչ ակնկալիքներ կան 2018-ից:
–Արցախյան թնջուկի լուծում․ սա իմ միակ ցանկությունն է:
-Դուք, Ձեր երեխաները ի՞նչ եք խնդրել Ձմեռ պապիկից:
–Խաղաղ երկինք: