Չշահագործված մեքենաներ են այրվել

Դեկտեմբերի 26-ին, ժամը 18:58-ին, ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 5-րդ միկրոշրջանի թիվ 16/1 հասցեի մոտակայքում այրվում են չշահագործվող ավտոմեքենաներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:15-ին, մարվել՝ 19:23-ին:

Ամբողջությամբ այրվել են Volkswagen Golf և Volkswagen Passat մակնիշի չշահագործվող ավտոմեքենաները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել