Լարսը բաց է, ռուսական կողմում կա կուտակված 385 բեռնատար. ԱԻՆ

Այսօր ժամը 10-ի դրությամբ Հայաստանի տարածքում որոշ ավտոճանապարհներին, մասնավորապես՝ Սոթք-Քարվաճառ ճանապարհին եւ Վարդենյաց լեռնանցքում, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 385 բեռնատար:

Լարսի ճանապարհը դեկտեմբերի 25-ին ձյան պատճառով փակ էր բեռնատար ավտոմեքենաների համար. 100-ավոր մեքենաները կուտակված էին մնացել անցակետում:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել