ԱՄՆ դեսպանատունը մրցույթ հայտարարում ավագ դպրոցի աշակերտների համար

Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից տեղեկանում ենք նոր ծրագի մասին։ Այստեղ կարող են ընդգրկվել ավագ դպրոցի այն աշակերտները, ովքեր ունեն հետաքրքիր բիզնես գաղափար։

«Դելավերի համալսարանի կողմից կազմակերպվող «Դայմընդ Չելինջ» առցանց, անվճար, երիտասարդների շրջանում ձեռներեցությունը խթանող մրցույթը նախատեսված է 14-18 տարեկան աշակերտների համար: Կազմե՛ք խումբ Ձեր ընկերների հետ և մասնակցե՛ք ապրիլին կայանալիք կիսաեզրափակիչին, որի ընթացքում կմրցեք դրամական պարգևի և Դեավերի համալսարան այցի համար: Մրցույթին մասնակցության հայտ կարող եք ներկայացնել մինչև հունվարի 5-ը: Մանրամասներն այստեղ են՝ http://diamondchallenge.org/ /»,- նշվում է հայտարարության մեջ։

Фото U.S. Embassy Yerevan.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել