«Այս տարվա ամենապրոֆեսիոնալ մասնագետը իրեն անկախ զգացող և արդարադատությունը իրականացնող դատավորն է». Գրիգոր Բեքմեզյան

Փաստաբան Գրիգոր Բեքմեզյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպե՞ս է նշում ամանորյա տոները, ի՞նչ ակնկալիքներ ունի 2018 թվականից, և թե ի՞նչ է խնդրել Ձմեռ պապիկից:

Ինչո՞վ առանձնացավ 2017 թվականըի՞նչ ձեռքբերումներ ունեցանք այս տարի: Կայի՞ն բացթողումներ:

-Փորձում եմ ամեն տարի ունեցածը դիտարկել դրական լույսի ներքո: Կարծում եմ դրականը ավելի շատ է եղել, քան բացասականը: Եթե հարցնեք, ինչ բացասական բաներ են եղել, չեմ կարողանա հիշել: Փորձում եմ բացասականը հեռացնել մեջիցս, միևնույն է, արդեն անցած է, և ոչինչ փոխել չեմ կարող: Դրականը իմ շփումն է տարբեր մարդկանց հետ: Բոլորը ունեն իրենց առանձնահատկությունները, հետաքրքրությունները, և եթե կարողանում ես նկատել մարդու դրական կողմերը, կյանքն ավելի հետաքրքիր և թեթև է դառնում:

Ձեռքբերումներս նոր ծանոթություններն են ու ընկերները: Աշխատանքային հաջողությունները շարունակական են և դրանք չե ուզում որպես ձեռբերում դիտել:

Այս տարի, ըստ Ձեզ, ո՞վ էր իր պրոֆեսիոնալիզմով աչքի ընկած մասնագետը:

-Կոնկրետ անուն չեմ տա, բայց ականատես եմ եղել դատական ակտերի, որոնք կայացնող դատավորները միայն գովասանքի են արժանի: Կարծում եմ այս տարվա ամենապրոֆեսիոնալ մասնագետը իրեն անկախ զգացող և արդարադատությունը իրականացնող դատավորն է, որը ցավոք շատ հազվադեպ է մեզանում ներկայումս հանդիպում:

Հանդիեպե՞լ եք զավեշտալի դեպքերի (դատական գործերի,  դատական  կամ իրավական ակտեր) :

-Այս տարի դատական զավեշտալի դեպքերի մասով Ձեզ հետ կիսվելու բան չունեմ, իսկ հորինել չեմ ուզում:)

Այս տարվա ընթացքում ի՞նչը  Ձեզ ամենից շատ զարմացրեց ձեր գործունեության ոլորտում (նոր օրենքի ընդունում, դատավճիռ, և այլն):

-Ինձ զարմացրեցին իրավաբան ուսանողները, ովքեր սիրում են իրավաբանությունը և վստահաբար դառնալու են արժանի մասնագետներ:

Ի՞նչ կլիներ, եթե Ձմեռ պապը լիներ իրավաբան, ի՞նչ պաշտոն կտայիք նրան:

-Հուսով եմ Ձմեռ պապը իրավաբան չի լինի, գոնե մեկը մեր կյանքում թող հեռու լինի իրավաբանությունից:

– Ինչպե՞ս, ու՞մ հետ եք նշում Ամանորի և Սուրբ ծննդյան տոները:

-Ամանորի գիշերը նշում եմ ընտանիքիս հետ: Հաջորդ օրը փորձում եմ փախչել հայկական ավանդական բուդակերությունից և փախչում եմ հեռու-հեռու, օվկիանոսից այն կողմ:

Ամանորի կապակցությամբ խոհանոցում պատրաստողի դերում հայտնվու՞մ եք:

-Ոչ, ինձ վրա է պատրաստվածը համտեսելու բարձր պարտականությունը:

– Ի՞նչ ակնկալիքներ կան 2018-ից:

Աշխատում եմ ակնկալիքներ չունենալ, որ հետո չտխրեմ դրանց չիրականացումից:

Դուք/Ձեր երեխաները ի՞նչ եք խնդրել  Ձմեռ պապիկից:

-Իսկ Ձմեռ պապիկ կա՞:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել