22:00-ի դրությամբ դժվարանցանելի է Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղ տանող ավտոճանապարհը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին ժամը 22:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

Հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ. Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Լոռու, Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի լեռնային բոլոր բնակավայերում` ձյան տեսքով։ Նշված հատվածներում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց։

Դժվարանցանելի է Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղ տանող ավտոճանապարհը:

Արթիկ-Ալագյազ, Ապարան-Սպիտակ ավտոճանապարհներին, Դիլիջանի և Տիգրանաշենի ոլորաններում առկա է մերկասառույց:

Տավուշի մարզի Դիլիջան և Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքներում, Սյունիք մարզի Գորայք գյուղում, «Մեղրու սար» կոչվող տարածքում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում առկա է թույլ մառախուղ:

Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդնրին հորդորում ենք նշված մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել