Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը քրեակատարողական հիմնարկների բժշկական սպասարկման ստորաբաժանումներում բարձր աշխատավարձով աշխատանքի է հրավիրում առողջապահություն մասնագիտությամբ միջին մասնագիտական կրթություն ունեցող անձանց: Այս մասին տեղեկանում ենք քրեկատարողական վարչության կայքից:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժին (ք. Երևան, Արշակունյաց 63, հեռ. 060-37-37-55):