Ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 25-ին ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել է 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը, որը հուլիսի 23-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից որոնվում էր որպես անհետ կորած:
ԱԻՆ-ից հայտնում են, որ հուլիսի 26-ին, ժամը 00:16-ին տեղեկություն է ստացվել դիի հայտնաբերման մասին:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչություն օպերատիվ խումբը:
Փրկարարները Մանուկ Սիմոնյանի դին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է նախաքննություն: