ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 114-րդ հոդվածի 3-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` որոշում.
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի հուլիսի 31-ի «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-163-Ն հրամանագրի`
1) 1-ին հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն 1-ին հավելվածի.
2) 2-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն 2-րդ հավելվածի:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունիսի 1-ից, բացառությամբ սույն հրամանագրի 1-ին հավելվածի 8-րդ և 9-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2018 թվականի հունվարի 1-ից»։