«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով՝ այսօր ձերբակալվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը։ Այս լուրը փորձեցինք ճշտել ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանից, ով փոխանցեց, որ նման տեղեկատվության այս պահին չեն տիրապետում։
Փորձեցինք կապ հաստատել ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի ներկայացուցիչների հետ, բայց կենտրոնից զանգերին չեն պատասխանում։
Իրավաբան.net