Որևիցե աշխատանք չի կատարվում․ վարչապետը՝ մարզային ճանապարհների խնդրի վերաբերյալ

Վարչապետը կոշտ մեթոդների կիրառում է պահանջում մարզային և գյուղական ճանապարհների, կամուրջների վերանորոգման հարցում, մասնավորապես «Հյուսիս-Հարավ» ճանապարհի կառուցումից։ Այսօր կառավարության նիստին նա հայտարարեց, որ հատուկ մի քանի անգամ այցելություններ է կատարել ու համոզվել, որ համապատասխան մարմինները մատված են պարապուրդի․ «9․30 մոստերի վրա աշխատող չկա, 5․30 բոլորը «պերեկուր» են անում, ես մի անգամ այդ հարցը տվել եմ, ասել են՝ ժամկետի մեջ է։ Եթե նման կերպ են աշխատում, ժամկետը կարճեցրեք, որևիցե աշխատանք չի կատարվում, նախ և առաջ բազմաթիվ աշխատաքներ կան ինժեներական, որը կարող են կամուրջից դուրս հանել, գալ տեղադրելու խնդիր լուծել։ Շատ կոշտ, կոշտ, չափազանց կոշտ եղեք։ Քանի անգամ գնում եմ, հատուկ նայում եմ՝ 9․30 աշխատող չկա, ես հասկանում եմ, որ այդ պայմանագիրը կապառալուի խնդիրն է, բայց այդ պայմանագիրն այնպես արեք, որ կարողանան աշխատել»,- ընդգծեց գործադիրի ղեկավարը։

Նա հանձնարարեց առկա խնդիրը հրատապ կերպով լուծել․ «Կա խիստ անհրաժեշություն շատ արագ մեր ուշադրությունը դեպի գյուղական համայքների ճանապարհների պաշտպանության, ուղևորափոխադրման խնդիրների դարձնելու համար։ Այդ իսկ պատճառով հանձնարարում եմ տրանսպորտի նախարարին՝ 10-օրյա ժամկետում որպես պիլոտ կառավարությանը ներկայացնել ձեր տեսլականը մեր սահմանամերձ համայքների ճանապարհային խնդիրները լուծելու վերաբերյալ, այնուհետև քննարկել այդ ճանապարհներով անվտանգ երթևեկությունը ապահովելու համար անհրաժեշտ միջոցները, գույքագրել առկա միջոցները, ակտիվանցել կատարվող աշխատաքնները»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել