Լոնդոնում այսօր ահաբեկչություն է տեղի ունեցել։ Բրիտանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ խորհրդարանի շենքի մոտ սկզբում վրաերթի է ենթարկել շուրջ 10 քաղաքացիների, այնուհետև սրով անձը ոստիկանի է սպանել նույն շենքի դիմաց, բայց գնդակահարվել է իրավապահների կողմից։
Ահաբեկչության արդյունքում վիրավորվել են 12-ից ոչ պակաս քաղաքացիներ, բացի այդ հայտնի է նաև առնվազն 4 զոհվածների մասին։
Պաշտոնապես հաղորդվել է, որ կատարվածը ահաբեկչություն է, քանի դեռ այլ հանգամանքներ չեն պարզվել։
Տեսանյութն՝ այստեղ։