Միհրան Պողոսյանը «Քեթրին Գրուպ»-ից եկամուտներ է ստանում

ՀՀ ազգային ժողովի պատգամավորի թեկնածու, ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը ունի մեկ բնակելի տուն, 6 հասարակական նշանակության շինություն, արտադրական նշանակության շինություն և ավտոտնակ։

Այս մասին տեղեկանում ենք նրա հայատարարագրից, որ ներկայացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Նույն գույքի մասին նա հիշատակել էր նաև պաշտոնը դադարացնելու իր հայտարարագրում՝ 2016թ․-ին։

Պարոն Պողոսյանը նաև եկամուտներ է ստանում «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ից, 4 կետով նա ամրագրել է եկամուտներ՝ 3,1 մլն դրամի չափով։ Նշենք, որ ԴԱՀԿ-ի ղեկավարի պաշտոնում Միհրան Պողոսյանը նույնպես հայտարարագրում էր վարձակալությունից ստացված եկամուտներ։

ԱԺ պատգամավորի թեկնածուն ունի 34 մլն դրամ ու 153 հազար դոլար, իր վերջին հայտարագրում նա գրանցել էր 26 մլն դրամ, 191 հազար դոլար և 12 հազար եվրո։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել