Օդանավը կարող է գրանցվել Հայաստանի Հանրապետությունում, եթե…

Հայաստանի Հանրապետության օդանավերի ռեգիստրում գրանցվում է օդանավի, սեփականատիրոջ և օդանավի ձեռքբերման, օդանավը շահագործողի (եթե նա տարբերվում է սեփականատիրոջից), օդանավը գրավի առարկա հանդիսանալու վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները, ինչպես նաև դրանց փոփոխություններին վերաբերող տեղեկությունները:
Օդանավի հետ կապված գրավային պարտավորությունների և օդանավի նկատմամբ որոշակի իրավունքների միջազգային ճանաչման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով:
Օդանավը կարող է գրանցվել Հայաստանի Հանրապետությունում, եթե՝
1) դրա սեփականատեր և (կամ) շահագործող են հանդիսանում՝
ա. Հայաստանի Հանրապետությունը,
բ. Հայաստանի Հանրապետության համայնքները,
գ. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,
դ. Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած իրավաբանական անձինք.
2) օդանավը բավարարում է լիազորված մարմնի՝ գրանցման համար սահմանած թռիչքային պիտանիության նվազագույն պահանջները.
3) օդանավը գրանցված չէ այլ երկրում:
Օդանավի գրանցման հայտը ներկայացնում է օդանավի սեփականատերը կամ նրա ներկայացուցիչը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել