«Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի ներկա և նախկին մի քանի անդամներ հարցաքննության են հրավիրվել

«Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի ներկա և նախկին անդամներ Վահան Խաչատրյանը, Կարինե Հարությունյանը, Տիգրան Կարապետյանը և Վահե Աղաբեկյանցը այսօր հարցաքննության են հրավիրվել Ազգային անվտանգության ծառայություն՝ կապված մայիսի 25-ին ԱԱԾ-ի կողմից «փողերի լվացման» հատկանիշներով հարուցված քրեական գործի հետ, որն առնչվում է «Սիվիլիթաս» հիմնադրամին և նրա հիմնադիր Վարդան Օսկանյանին: Այդ մասին հայտնում են «Սիվիլիթաս» հիմնադրամից:

.

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել