Որպես կանոն, գործը քննող դատարանը`Հայաստանի Հանրապետության մեկ այլ մարզի տարածքում ապացույցներ ստանալու անհրաժեշտության դեպքում իրավունք ունի հանձնարարել համապատասխան դատարանին` կատարելու որոշակի դատավարական գործողություններ: Դատական հանձնարարության մասին որոշման մեջ համառոտ շարադրում է քննվող գործի էությունը, նշում են պարզաբանման ենթակա հանգամաքները և այն ապացույցները, որոնք պետք է հավաքի հանձնարարություն կատարող դատարանը:
Դատական հանձնարարության մասին որոշումը պարտադիր է հանձնարարությունն ստացած դատարանի համար և պետք է կատարվի այն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում:
Աղբյուրը`Իրավաբան.net