Մեր երեխաները մեր ծերությունն են…
Ա.Ս.Մակարենկո
Անաշխատունակ, օգնության կարիք ունեցող ծնողներին պահելը, որպես կանոն, նրանց զավակների պարտականությունն է:
ՀՀ Սահմանադրության համաձայն՝ չափահաս աշխատունակ անձինք պարտավոր են հոգ տանել իրենց անաշխատունակ և կարիքավոր ծնողների համար, իսկ ՀՀ Քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է սահմանում անաշխատունակ կամ նյութապես օգնության կարիք ունեցող ծնողին դատարանի վճռով ապրուստի միջոցներ վճարելուց երեք ամսից ավելի չարամտորեն խուսափելու համար:
Անաշխատունակ կամ նյութական օգնության կարիք ունեցող ծնողին դատարանի վճռով ապրուստի միջոցներ վճարելուց երեք ամսից ավելի չարամտորեն խուսափելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:
Աղբյուրը` Իրավաբան.net