«Գործատուի պարտականություններից է հանդիսանում աշխատողին պայմանագրով նախատեսված աշխատանքով ապահովելը և աշխատանքի կատարումը կազմակերպելը, սակայն որոշակի հանգամանքների առկայության պարագայում օրենքը գործատուին իրավունք է վերապահում միակողմանիորեն չթույլատրել աշխատողին աշխատանքի: Այդ հանգամանքներն են՝ եթե աշխատողը գտնվում է ոգելից խմիչքների, թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ադդեցության տակ, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում» – նշում է «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ավագ փաստաբան Կարեն Հովհաննիսյանը:
Գործատուի կողմից աշխատողին աշխատանքի չթույլատրելը չպետք է արգելք հանդիսանա աշխատողին աշխատանքի թույլատրելու համար՝ աշխատանքի չթույլատրելու ժամանակահատվածի ավարտից հետո, եթե դրա արդյունքում աշխատանքային պայմանագրի լուծման հիմքեր չեն առաջացել – փաստաբան Կ. Հովհաննիսյան:
Գործատուի կողմից աշխատողին անհիմն աշխատանքի չթույլատրելու պարագայում աշխատողն իրավունք ունի պահանջելու վնասների հատուցում, որն առաջացել է աշխատողին անհիմն կերպով աշխատանքի չթույլատրելու արդյունքում:
Աղբյուրը` Իրավաբան.net