Տախտակ, որը կոչվում է հիփոթեք

Հին Հունաստանում պարտապանի հողի վրա կրեդիտորը տախտակ էր փակցնում, ինչը նշանակում էր, որ պարտքը չվճարելու դեպքում հողի սեփականության իրավունքը անցնելու է կրեդիտորին: Այդ տախտակը կոչվում էր հիփոթեք:
Ներկայիս ՀՀ Քաղաքացիական օրենսգիրքը սահմանել է հիփոթեքի հասկացությունը, համաձայն որի`
հիփոթեք է համարվում անշարժ գույքի գրավը, ինչպես նաև հողամասի կառուցապատման իրավունքի գրավը:
Հիփոթեքի պայմանագրով մի կողմը` գրավառուն, որը հիփոթեքով ապահովված վարկային պայմանագրով կամ այլ պարտավորությամբ (հիմնական պարտավորությամբ) պարտատերն է, այդ պարտավորությամբ գրավ դրված գույքի արժեքից գրավատուի մյուս պարտատերերի հանդեպ իր դրամական պահանջները բավարարելու նախապատվության իրավունք ունի:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել