Իրավաբան.net-ը ներկայացնում կուսակցությունների և դաշինքների կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված անձանց կենսագրականները՝ պատահականության սկզբունքով։
Ստորև ներկայացնում ենք 2017թ.-ի Խորհրդարանական ընտրություններին ՀՅԴ կուսակցության կողմից որպես ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված, ցուցակի 3-րդ համար Դավիթ Լոքյանի կենսագրությունը։
Ծնվել է1958 թ. Հունվարի 20, Վրացական ԽՍՀ, գ. Բոգդանովկա
1974-1979 թթ. – Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտ, մասնագիտությունը՝ կենսաբանություն և գյուղհիմունքներ
1982-1989 թթ. – Հայկական ԽՍՀ Գիտությունների ակադեմիա, կենսաբանության ինստիտուտի ասպիրանտ
1979-1998 թթ. – Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտի կենսաբանության ամբիոնի կրտսեր գիտաշխատող, ֆիզիոլոգիայի ամբիոնի լաբորատորիայի վարիչ, մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի դասախոս, ամբիոնի վարիչ
1979-1982 թթ. – Գուգարքի շրջանի Վահագնի գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ (համատեղությամբ)
1991-1995 թթ. – Վանաձորի քաղաքային խորհրդի պատգամավոր
1995-1998 թթ. – «Ինտելեկտուալ» վերլուծական ծրագրային կենտրոնի ղեկավար
1998-1999 թթ. – ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ
1999-2001 թթ. – ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար
2001-2003 թթ. – ՀՀ քաղաքաշինության նախարար
2003-2008 թթ. – ՀՀ գյուղատնտեսության նախարար
2008-2016թթ. – ՀՅԴ բյուրոյի անդամ
2016 թ. փետրվարի 24-ից՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար
Կենսաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ: Տիրապետում է ռուսերենի, գերմաներենի: Զինապարտ է: Պարգևատրվել է ”Հայրենիքին մատուցած ծառայությունների համար” 2-րդ աստիճանի մեդալով,Անանիա Շիրակացու մեդալով, “Վաչագան Բարեպաշտ” մեդալով և ՀՀ վարչապետի հուշամեդալով:
Հեղինակ է մի քանի տասնյակ գիտական հոդվածների, մեկ գրքի և մեկ գիտական հայտնագործության:
Ամուսնացած է, ունի մեկ որդի: