Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացնում են, որ ս.թ. մարտի 18-ին` ժամը 10.30-ից, «ԷՅ-ԷՄ-ՓԻ-ՋԻ ԳՐՈՒՊ» տպագրատանը (հասցե` ք. Երևան, Բագրևանդի 82) մեկնարկելու է 2017 թ. ապրիլի 2-ի Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ քվեաթերթիկի վրա փակցվող ինքնասոսնձվող դրոշմանիշների տպագրման գործընթացը:
Ինքնասոսնձվող դրոշմանիշների տպագրման գործընթացին կարող են հետևել դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, այցելուները և վստահված անձինք: