Սերժ Սարգսյանը նախագահի շնորհակալագրեր է շնորհել

Սերժ Սարգսյանը կարգադրություն է ստորագրել, որում նշվում է.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերի մասին» ՆՀ-764 հրամանագիրը` որոշում եմ.

Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի կայացման և երիտասարդության շրջանում գիտության խթանման գործում ունեցած ավանդի համար Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով պարգևատրել՝

Գևորգ Հրաչյայի Վարդանյային «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն

Սարգիս Աղասու Աղայանին Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի գիտաշխատող

Արթուր Եղիշի Մովսիսյանին Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի հայիտալական գիտակրթական միջազգային լաբորատորիայի վարիչ

Կառլեն Գագիկի Խաչատրյանին Երևանի պետական համալսարանի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ

Վարդան Խաչիկի Մամիկոնյանին Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի գիտաշխատող

Հայկ Ռուբենի Մամիջանյանին Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի դասախոս

Հարություն Հրաչիկի Սարգսյանին Երևանի պետական համալսարանի կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի կրտսեր գիտաշխատող

Ջոն Կոստիկի Կարապետյանին Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն

Մարիամ Ռուբիկի Մովսիսյանին Երևանի պետական բժշկական համալսարանի ալերգոլոգիայի և կլինիկական իմունոլոգիայի ամբիոնի ասիստենտ»:

 Իրավաբան.net  

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել