Կառավարությունը «ձեռք կմեկնի» «Դարդան» ընկերությանը

Կառավարությունն այսօր հնարավորություն տվեց «Դարդան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հետաձգել վարկի մուծումը։ Նախագիծը ներկայացրեց ֆինանսների նախարարը։

«Մենք որդեգրել ենք մի քաղաքականություն, որ բոլոր այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք ունեն  ժամանակային դժվարություններ կանխիկ հոսքերի հետ կապված, բայց աշխատունակ են ու ապահովում են համապատասխան աշխատատեղեր, պետք է այդ ընկերություններին ձեռք մեկնենք, այս որոշումն այդ շարքից է»,- նշեց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ հիշեցնելով, որ «Դարդան» սահմանափակ պատասխանատվության ընկերության կառավարությունը ժամանակին տրամադրել է վարկ․ «Արտաքին գործոններով պայմանավորված ընկերությունը դրա կեսը մարել է, բայց մի մասը դժվարություններ է ունեցել, որ մարի, պատշաճ վարկատու է, շուրջ 500 աշխատատեղ է ապահովում, ուղղակի ունի ժամանակային դժվարություններ»,- նշեց ֆինանսների նախարարը՝ առաջարկելով հնարավորություն տալ ընկերությանը 5 տարում մարել վարկը։

Կառավարությունը հաստատեց նախագիծը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել