Ի՞նչ կենսագրություն ունի ԵԼՔ դաշինքի կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Անի Խաչատրյանը

Իրավաբան.net-ը ներկայացնում կուսակցությունների և դաշինքների կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված անձանց կենսագրականները՝ պատահականության սկզբունքով։

Ստորև ներկայացնում ենք 2017թ.-ի Խորհրդարանական ընտրություններին ԵԼՔ դաշինքի կողմից որպես ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված Անի Խաչատրյանի կենսագրությունը։

Фото Ani Khachatryan.Ծնվել է 1984թ. Երևանում։
1999-2001թթ. սովորել է «Էլիտա» կրթահամալիրում։
2001-2005թթ. սովորել է Երևանի էկոլոգիայի տնտեսագիտության և իրավունքի հայկական ինստիտուտում։ Շնորհվել է իրավաբանի որակավորում։
2006-2008թթ. սովորել է Մոսկվայի Տուրիզմի միջազգային ակադեմիայում։
2006- 2008թթ. աշխատել է ուկրաինական «Դոլորես.63» կազմակերպության մոսկովյան մասնաճյուղում` որպես համակարգող։
2008-2010թթ. աշխատել է նույն ընկերության հայաստանյան մասնաճյուղում որպես համակարգող։
2003թ.-ից ակտիվորեն զբաղվում է քաղաքականությամբ։ Մասնակցել է համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների բոլոր ընտրություններին։
Քաղաքական հայացքների համար բազմիցս ենթարկվել է բռնաճնշումների։
2004թ.-ի ապրիլի 12-ին «Հանրապետություն» կուսակցության կենտրոնական գրասենյակից ձերբակալվել է քաղաքական հայացքների համար։

Իր կյանքի մեծագույն հպարտությունն է համարում Վազգեն Սպարապետ կնքահայր ունենալը։

Ամուսնացած է, ունի 1 դուստր։

 Իրավաբան.net  

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել