ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանն այս պաշտոնը ստանձնել է 2016թ. նոյեմբերի 16-ին: Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը.
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1968 թ., մայիսի 31, ք. Երևան
Կրթություն
1985 – 1992թթ.- Երևանի պետական համալսարան, ռադիոֆիզիկայի Ֆակուլտետ, ԳԲՀ:
1995թ. – «Սփրինթ» միջազգային համալսարան (Sprint International University), ԱՄՆ:
1997թ. – Կանադայի հեռահաղորդակցության գործադիր կառավարման ինստիտուտ (TEMIC), Կանադա:
1999թ. – Միջազգային մասնավոր ընկերությունների կենտրոն (CIPE), ԱՄՆ:
2000թ. – «Սիմենս» վերապատրաստման ինստիտուտ (Siemens Training Institute), Գերմանիա:
Աշխատանքային գործունեություն
2016թ. – ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ:
2012թ. – «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ՝ գլխավոր տնօրենի տեղակալ:
2011 – 2012թթ. – «Էյրսփան Նեթվորկս» (ԱՄՆ) ՝ բիզնեսի զարգացման գծով խորհրդական:
2011 – 2012թթ. – «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ՝ կոմերցիոն տնօրեն:
2007 – 2011թթ. – «Կոռնետ-ԱՄ» ՓԲԸ՝ գլխավոր տնօրեն:
2006 – 2007թթ. – «Կոռնետ-ԱՄ» ՓԲԸ՝ տնօրեն:
2005 – 2006թթ. – «ՍԻՄԵՆՍ ԷՅ ՋԻ», ներկայացուցչություն Հայաստանում՝ գլխավոր տնօրենի տեղակալ:
2002 – 2005թթ. – «ՍԻՄԵՆՍ ԷՅ ՋԻ», ներկայացուցչություն Հայաստանում՝ ՏՏ նախագծերի գծով տնօրեն:
1998 – 2002թթ. – «ՍԻՄԵՆՍ ԷՅ ՋԻ», ներկայացուցչություն Հայաստանում՝ ICN ներկայացուցիչ:
1997 – 1998թթ. – «ՄԵՆԱՏԵՊ-ԵՐԵՎԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ (Հայաստան)՝ բանկային տեխնոլոգիաների գծով տնօրենի խորհրդատու:
1996 – 1997թթ. – «ԻՆՖՈԿՈՄ» ՓԲԸ (Հայաստան)՝ միջազգային մարքեթինգի և միջօպերատորական համագործակցության գծով տնօրեն:
1995 – 1996թթ. – «Սփրինթ Ինտերնացիոնալ Քորփորեյշն», (ԱՄՆ)` բիզնես զարգացում:
1993 – 1994թթ. – «ՄԹԴ-ԳՌՈՒՊ» ՍՊԸ, (Հայաստան)՝ տեխնիկական տնօրեն:
1992 – 2004թթ. – Երևանի պետական համալսարան, ռադիոֆիզիկայի ֆակուլտետ (ԳԲՀ)՝ դասախոս:
Այլ տվյալներ
Պահեստազորի ավագ սերժանտ:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա։
Իրավաբան.net