Աշխատողները ԵՄ տարածքում օգտվում են ազատ տեղաշարժի իրավունքից, որը, բացի խտրականության արգելքից, իր մեջ ներառում է հետևյալ իրավունքները`
1. ընդունել փաստացի աշխատանքի առաջարկները,
2. այդ նպատակով ազատ տեղաշարժվել անդամ պետությունների տարածքում,
3. աշխատանքային գործունեություն ծավալելու նպատակով գտնվել որևէ անդամ պետության տարածքում …
4. մնալ անդամ պետության տարածքում այդ պետությունում աշխատանքային գործունեությունն ավարտելուց հետո… :
Բացի այդ, Ընկերակցությունների դատարանը սահմանել է, որ աշխատողներն ունեն իրավունք` լքել իրենց երկիրը, մուտք գործել այլ անդամ պետության տարածք, բնակություն հաստատել այնտեղ և իրականացնել տնտեսական գործունեություն:
Աղբյուրը` Իրավաբան.net