Այս տարերային եղանակը չընդունեք ձմռան սկիզբ, նոյեմբերի 3-ին երկինքը կպարզվի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Նա նշում է. «Մեր աշնան արևը կվերադառնա մեզ, և բավականին տևական ժամանակ մենք կունենանք աշնանային արևառատ անուշ օրեր, օդի ջերմաստիճանն էլ նոյեմբերի 4-ից աստիճանաբար կբարձրանա մոտ 3-5 աստիճանով»: