Դատավոր Իշխան Բարսեղյանին կալանավորեցին

Հոկտեմբերի 28-ին ՀՀ արդարադատության խորհուրդը նիստին, քննարկելով ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունները, որոշել է առաջարկել Հանրապետության Նախագահին համաձայնություն տալ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանին որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ:

Դատավորի իրավունքների պաշտպան Վարդուհի Էլբակյանը փոխանցեց, որ նախագահն արդեն իր համաձայնությունը տվել է, իսկ դատարանը շաբաթ օրը որոշել դատավոր Իշխան Բարսեղյանին երկու ամսով կալանավորել:

Հիշեցնենք՝ ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ենթադրյալ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը: Քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել և Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո: Առերևույթ հանցագործության առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ գլխավոր դատախազություն:

Դատավորին մեղադրանք է առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով

Ծանուցում: Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել