Նորից ու նորից հիշեցնում ենք. Գագիկ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նորից ու նորից հիշեցնում ենք, վաղը շատ զգույշ կլինեք, մարզեր կերթևեկեք բացառապես ձմեռային անվադողերով և խիստ անհրաժեշտության դեպքում, սպասվող ձյունը առանձին հատվածներում շատ ինտենսիվ է լինելու, էլ չեմ ասում բուքը, որի ժամանակ տեսանելիությունը կտրուկ նվազում է: Ձյուն կանխատեսվում է Շիրակ, Լոռի, Արագածոտնի լեռներ, Կոտայք, Գեղարքունիք, Վայոց ձորի լեռներ, Տավուշի և Սյունիքի նախալեռներ հատվածներում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել