Նոյեմբերի 1-2-ին հանրապետությունում սպասվում են առատ տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում հիմնականում ձյան տեսքով, առանձին ճանապարհահատվածներում սպասվում է բուք, ցածր տեսանելիություն և մերկասառույց:
Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում ու Արարատյան դաշտում հնարավոր է 0-2 աստիճան ցուրտ:
Իսկ ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում զգուշացնում է. «Գյուղատնտեսներ, ինչ բերք ու բարիք ունեք հավաքեք»: