Մի՛ ուղարկեք անձնական տեղեկություն, դրանք կարող են օգտագործվել կեղծ գործարքներ կատարելու համար. ԱՄՆ դեսպանություն

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում նշված է.

«Դուք էլ. փոստով կարող եք տարբեր կայքերից նամակներ ստանալ, որոնք ներգաղթային վիզաների կամ Գրին քարտի խաղարկության պատրվակով փորձում են ձեզնից ստանալ գումար կամ անձնական տվյալներ: Որոշ դեպքերում կարող են վճարում պահանջել ձևաթղթերի կամ ներգաղթային ընթացակարգերի մասին տեղեկությունների համար: Վիճակախաղի մասնակցությունն ԱՆՎՃԱՐ Է, ողջ տեղեկատվությունն էլ զետեղված է պետքարտուղարության կայքում՝ travel.state.gov: Բացի այդ, որոշ անձինք կարող են գումար կորզել վիզայի հայտի լրացման համար: Եթե գումար փոխանցեք, ապա ամենայն հավանականությամբ գումարը ետ ստանալն անհնար կլինի: Եվս մի կարևոր հանգամանք. մի՛ ուղարկեք անձնական տեղեկություն նման կայքերին, քանի որ դրանք կարող են օգտագործվել ձեր անունով կեղծ գործարքներ կատարելու համար»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել