Ի՞նչ քայլեր է կառավարությունը պատրաստվում իրականացնել կրթության և գիտության ոլորտում

Կառավարության նոր ծրագրում արտացոլված են նաև կրթության և գիտության ոլորտի անելիքները, որոնք ներկայացնում ենք ստորև.

  • հանրակրթության ոլորտ՝

ա.                եռամսյա ժամկետում յուրաքանչյուր դպրոցում բյուջեի և ծախսերի կատարման վերաբերյալ  հաշվետվության հանրային հասանելիության ապահովում,

բ.       վեցամսյա ժամկետում միջին բեռնվածության և թերբեռնված դպրոցների ֆինանսավորման նոր մեխանիզմի մշակում,

գ.       վեցամսյա ժամկետում դպրոցի զարգացման ծրագրի կազմման մեթոդաբանության հաստատում և ներդնում,

դ.       2017 թվականի ընթացքում նախակրթարանները 12-ամյա կրթության համակարգում (1+11)  ներառելու արդյունավետության ուսումնասիրություն,

ե.       2017 թվականի ընթացքում գյուղական համայնքներում կրթության որակի և հեղինակության բարձրացմանն ուղղված ծրագրերի, հանրակրթական առարկաների ինքնուրույն սովորելու հնարավորության ընձեռում՝ տեսադասերի հասանելիությունն ապահովելու միջոցով,

զ.       2017 թվականի ընթացքում բնագիտական առարկաների և մաթեմատիկայի տեսադասերի ապահովում՝ առնվազն 7-8 դասարանների համար,

է.       մեկ տարվա ընթացքում կրթական ծրագրերի վերանայում՝ համապատասխանեցնելով արդի պահանջներին (օրինակ` ներառելով ձեռնարկատիրության և ֆինանսական կրթության տարրեր, առավել կմեծացվեն բնագիտական առարկաների, մաթեմատիկայի և օտար լեզուների դասաժամերը),

ժ.       2017 թվականից կայուն դպրոցական սննդի ազգային ծրագրի ներդնում մեկ սահմանամերձ մարզի բոլոր դպրոցներում,

ը.       ֆիզիկական կրթության զարգացում և առողջ ապրելակերպի ներդրում ու քարոզում դպրոցական առօրյայում.

թ․      քաղաքային բնակավայրերում, ըստ տնտեսական զարգացման պահանջների, ազգաբնակչության մասնագիտական կրթության կազմակերպում․

ժ.       2017 թվականին «Արարատյան բակալավրիատի» և կրթության գերազանցության ազգային ծրագրի ներառմամբ ազգային կրթակարգի վերջնական ձևավորում.

  • արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ոլորտ.

ա.      2017 թվականին ուսումնական հաստատությունների ծրագրերի արդիականացում և համապատասխանեցում աշխատաշուկայի պահանջներին.

  • բարձրագույն և հետբուհական կրթության ոլորտ՝

ա.      վեց ամսվա ընթացքում բարձրագույն կրթության ֆինանսավորման համակարգի բարեփոխման նպատակով անձեռնմխելի ֆոնդերի ձևավորման օրենսդրական նախադրյալների ստեղծում,

բ.       2017 թվականի ընթացքում ԲՈՒՀ-գիտահետազոտական կազմակերպություն համագործակցության ապահովման հնգամյա գործընթացի սկիզբ՝ ցանցային համալսարանների և գիտակրթական կլաստերների ձևավորման միջոցով,

գ.       երկու տարվա ընթացքում պետական պատվերից անցում նպատակային և կրթաթոշակային ֆինանսավորման,

դ.       բոլոր վարչական պաշտոններում աշխատանքային տարիքի սահմանափակում 70 տարեկանով,

ե.       բարձրագույն կրթության որակի ապահովման և հավատարմագրման գործընթացների կատարելագործում, այդ թվում՝ կույր գնահատումների ավելացման և վերաքննությունների աստիճանական բացառման միջոցով,

զ.       բուհերում ուսումնական ծրագրերի հիմքում դնել ուսանողի անհատական, այլ ոչ թե խմբային առաջընթացը.

  • գիտություն՝

ա.      2017 թվականին գիտական աստիճանաշնորհման համակարգի արդիականացում` եվրոպական երկրների հետ համադրելի համակարգ ստեղծելու նպատակով,

բ.       2017 թվականին գիտահետազոտական կազմակերպությունների  վարչական պաշտոններում աշխատանքային տարիքի սահմանափակում 70 տարեկանով,

գ.       2018 թվականից սկսած գիտության ֆինանսավորման ծավալների հիմնական մասի ուղղորդում դեպի կիրառական և փորձակոնստրուկտորական ծրագրեր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել